Պետդուման արգելել է զինվորականներին սմարթֆոներ օգտագործել

Չի արգելվում առանց տեսախցիկի սովորական կոճակային հեռախոսները

ՌԴ Պետական դուման լիագումար նիստում ընդունել է զինվորական անձնակազմի համար սահմանափակող միջոցների մասին օրենք։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta-ից:

Օրենքը զինվորական անձնակազմին արգելում է ԶԼՄ-ներին փոխանցել և ինտերնետում հրապարակել իրենց և զինծառայակիցների մասին տեղեկություններ:

Այժմ ծառայության ընթացքում արգելվում է ունենալ ցանկացած միջոց, որը թույլ է տալիս տեղեկություններ տարածել ինտերնետով, օրինակ, սմարթֆոներ, պլանշետներ, նավիգատորներ:

Չի արգելվում առանց տեսախցիկի սովորական կոճակային հեռախոսները։