Ղարաբաղյան հակամարտության թեման և անջատողականների գիրքը փակ է վերջնականապես․ Սա մեծ երջանկություն է․ Ալիեւ

Մանրամասներ
ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բացահայտ հայտարարել է, որ արհամարհում է միջազգային պարտավորությունները եւ վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքը։

«Շատերն էին կրկնում, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Մենք ցույց տվեցինք, որ ունի, եւ վերջերս մեկ անգամ եւս ցույց տվեցինք, այդ թեման փակված է»,- ասել է Ալիեւը։

«Ղարաբաղյան հակամարտության թեման փակ է վերջնականապես։ Անջատողականների գիրքը փակ է վերջնականապես։ Սա մեծ երջանկություն է»,- ընդգծել է Ալիեւը։

Նա միաժամանակ խոստացել է օկուպացված տարածքներում բնակեցնել 140 հազար բնակիչների, հավանաբար որպեսզի փակի նաեւ հայերի վերադարձի թեման։