Սեպտեմբերի 5-ին, ժամը 09։00-ից 18։00-ն Դիլիջանի թունելը, ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, ժամանակավորապես փակ է լինելու։
Այս մասին հաղորդում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ գործում է Ծովագյուղ-Սեմյոնովկա այլընտրանքային ավտոճանապարհը։
Հաղորդվում է նաև, որ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ:
0Comments