Իրանը շարունակում է զենքով օգնել Ռուսաստանին. Ուկրաինայի ԶՈՒ

Մանրամասներ

Իրանը կանգ չի առնում, այլ միայն ամրապնդում է համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի դեմ պատերազմի ֆոնին։ Վերջերս կանոնավոր թռիչքները Թեհրանից Մոսկվա՝ ռուսական ուժերի համար ռազմական աջակցությամբ, կանոնավոր են դարձել։  Ինչպես գրում է obozrevatel.com-ը, այս մասին հայտարարել է է Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի խոսնակ Յուրի Իգնատը։

Նա հավելել է, որ հնարավոր է՝ Ռուսաստանին զենք է մատակարարվում նաև ծովով, գրում է obozrevatel.com-ը։

Իգնատը պատասխանել է Ռուսաստանի իրանական արտադրության «Շահեդ-136/131» անօդաչու թռչող սարքերի պաշարների մասին հարցին՝ ընդգծելով, որ «Իրանից թռիչքները, ցավոք, կանոնավոր են դարձել»։

«Մախաչկալա, Աստրախան... հենց այս նավահանգիստներն են Իրանից բեռներ ընդունում: Բեռները կարող են լինել տարբեր բնույթի... Չի բացառվում, որ իրանական արտադրության այդ սպանության զենքերը նույնպես առաքվում են ծովով»,- բացատրել է Իգնատը։

Նա նշել է, որ Իրանի աջակցությունը Ռուսաստանի Դաշնությանը շարունակվում է։ Միաժամանակ խոսնակը հույս է հայտնել, որ միջազգային հանրությունն ամեն ինչ կանի նրանց համագործակցությունը դադարեցնելու համար։