Ուրբաթ երեկոյան ՄԻՊ-ի ներկայացուցիչը եւ բժիշկը այցելել են Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Նրա հետ զրույց են ունեցել, արձանագրվել է շաքարի բարձր լինելը: Մեզ մոտ վարույթը որ կար, ես չեմ էլ փակել: Անգամ բողոքարկումների փուլում ենթադրում էինք, որ կար հավանականություն, որ կկալանավորվի: Այս պահին գիտեմ միայն, որ բժիշկներն ասել են, որ չեն կարող ասել, թե որքան կմնա դեռ Մանվել Գրիգորյանը «Նաիրի» ԲԿ-ում: Իր պնդմամբ, դա տեղի է ունեցել ՔԿՀ պայմանների պատճառով: Իհարկե, տեղյակ եմ, թե առողջական վիճակի հետ կապված ինչ հիվանդություններ ու խնդիրներ կան, բայց չեմ կարող հրապարակել, բժշկական գաղտնիքի հարց է: Շարունակելու ենք գործընթացն ուշադրության կենտրոնում պահել: Եթե մենք գտնենք, որ անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ, մենք այդ հարցը կբարձրացնենք»,-ասաց նա:
0Comments