ԱՄՆ–ը պատրաստ է աջակցել «բարդ հարցերում առաջընթաց ունենալու համար»

Մանրամասներ

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, թե ԱՄՆ–ը պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին «բարդ հարցերում առաջընթաց ունենալու համար»։

«Մեր խոսքով ու գործողություններով հստակ ցույց ենք տվել, որ պատրաստ ենք ու ի վիճակի ամեն կերպ աջակցելու Հայաստանի ու Ադրբեջանին բարդ հարցերում առաջընթաց ունենալու։ Մենք դա արել ենք երկկողմ ձևաչափով, նաև եռակողմ` ներառյալ, երբ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի ու Ադրբեջանի գործողությունների հետ հանդիպեց Մյունխենում։

Մենք աշխատում ենք նաև մեր մյուս գործընկերների հետ, աջակցում ենք ԵՄ-ի ջանքերին։ Պետք է նշեմ, որ Շառլ Միշելը հանդես է եկել Բրյուսելում կողմերի միջև հանդիպում կազմակերպելու առաջարկությամբ։

Դա լավ հնարավորություն է, լավ կլինի, որ նրանք համաձայնեն և շարունակեն այն առաջընթացը, որ գրանցել ենք վերջին շաբաթներին»,– ասել է նա։