31-ամյա քաղաքացին խուսափել էր վարժական հավաքից․ խափանման միջոց է ընտրվել կալանքը

Մանրամասներ

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 16-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել, ձերբակալել և բաժանմունք են տեղափոխել 31-ամյա ժորա Ա.-ին, որը 2022 թ. դեկտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի (Վարժական հավաքից խուսափելը) մեղադրանքով:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Խափանման միջոցը՝ կալանք: