5 աշակերտների զինծառայությունից տարկետում տրվեց

Նրանք չեն հասցրել ավարտել ուսումը դպրոցում 11:25, 06.02.2019

Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 6-ի նիստում որոշում կայացրեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալ 5 երիտասարդի:

Մասնավորապես, մինչեւ 2019-ի ամառային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրվեց

Նորայր Արմենի Պողոսյանին (ծնված 23.12.1999թ, սովորում է Գյումրիի «Թռչունյան տուն» միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում):

Օնիկ Օնիկի Սահակյանին (ծնված 25.12.1999թ, Գյումրի, «Թռչունյան տուն» գիշերօթիկ հաստատություն, սովորում է «Թռչունյան տուն» միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում):

Դավիթ Բենյամինի Ալեքսանյանին (ծնված 30.10.1999թ, սովորում է Երևանի թիվ 112 ավագ դպրոցի 12-րդ դասարանում):

Սերգեյ Արմենի Վարդանյանին (ծնված 19.11.1999թ, սովորում է Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցի 12-րդ դասարանում):

Մինչեւ 2020 թվականի ամառային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրվեց

Գրիգոր Գարիկի Խաչատրյանին (ծնված16.11.1999թ, սովորում է Երևանի «Մխիթարեան կրթահամալիր» ՀԿ-ի 11-րդդասարանում):

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ հիվանդության պատճառով Նորայր Պողոսյանի եւ Օնիկ Սահակյանի ուսումնառության ավարտն ուշացել է:

Գրիգոր Խաչատրյանը, Սերգեյ Վարդանյանը 2017թ. ՌԴ-ից վերադառնալու պատճառով ուսումնառությունը կրկնել են նույն դասարանում:

Դավիթ Ալեքսանյանը ՌԴ-ում ապրելու պատճառով ուշ է հաճախել դպրոց: