Արմավիրի նախկին մարզպետը մամուլի հրապարակումը զրպարտություն է որակում

Իսկ դուք ասում եք զրո կոռուպցիա

Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը զրպարտություն է որակում իր մասին մամուլի այսօրվա հրապարակումը։

«Այսօր առավոտյան ծանոթացա այս հրապարակման կոչ եմ անում «Ժամանակ» լրատվական միջոցին անհապաղ հերքել ամբողջովին սուտ և հնարած տեղեկատվություն այլապես իմ կողմից կհետևեն համապատասխան միջոցներ ինձ զրպատելու համար: Այլ լրատվամիջոցներին կխնդրեի սուտ լուրը չտարածեն»,-գրել է նա ֆեյսբուքյան էջում։

Թերթը գրել էր, որ «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից անցած տարվա հունիսին Արմավիրի մարզպետ նշանակված առողջապահության նախկին փոխնախարար Գագիկ Միրիջանյանը իր պաշտոնավարման ընդամենը չորս ամսվա ընթացքում հասցրել է օգտվել պաշտոնից և սեփականություն հետ գցել:

Միրիջանյանն իրենով է արել Էջմիածնի ծննդատան առաջին հարկի մի զգալի հատվածը և այնտեղ մասնավոր կլինիկա բացել: Իսկ դուք ասում եք զրո կոռուպցիա…»: