Իրանն Ադրբեջանում իր դեսպանին հետ է կանչել Թեհրան

Մանրամասներ

1

«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Իրանի դեսպան Սայիդ Աբբասի Մուսավին ետ է կանչվել հայրենիք և հանդիպել արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլայանի հետ։

Դեսպանի և նախարարի խորհրդակցությունները տեղի են ունենում Ադրբեջանի և Իրանի միջև քաղաքական լարվածության ֆոնին։

Ս. Ա. Մուսավին Իրանի արտգործնախարարության ղեկավարին ներկայացրել է ադրբեջանցի պաշտոնյաների հետ իր երկօրյա բանակցությունների արդյունքները։