Ես աշխատանքից չեմ ազատվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության լրատվության ու հասարակության հետ կապերի բաժնի պետ Զարուհի Մեջլումյանը։
«Իմ անձի շուրջ այս խոսակցությունները ես որակում եմ որպես հետապնդում։ Սա հետապնդում է իմ նկատմամբ, որն ուղղորդվում է մեկ անձի կողմից։ Այն անձի, որի դեմ մենք հաղորդում ենք ներկայացրել»,– նշեց նա։
Նշենք, որ մամուլում տեղեկություն է հայտնվել այն մասին, թե ՀՀ պետական վերահսկողական ծառայության լրատվության ու հասարակության հետ կապերի բաժնի պետ Զարուհի Մեջլումյանը աշխատանքից ազատվել է։
0Comments