«Պուտին, պահիր խոսքդ», «Մենք հավատացել էինք Ձեզ» պաստառներով մի խումբ արցախցիներ ճամբար են հիմնել Ստեփանակերտի օդանավակայանի մոտ, որտեղ գտնվում է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի շտաբը։
Ակցիայի մասնակիցները հայտնում են, որ հերթապահելու են մինչև այն պահը, երբ նրանց մոտ դուրս գա խաղաղապահ զորախմբի հրամանատար Վոլկովը։
Նշենք, որ Ստեփանակերտի օդանավակայանի մուտքերն ու ելքերը դեռ արգելափակված չեն։
0Comments