Print this page

Պայթյուն Իրանի նավահանգստում. կան զոհեր և տուժածներ

By Ապրիլի 26, 2025 71

Իրանի հարավում Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ։ Այս մասին հայտնել է Իրանի փրկարարական ծառայության ղեկավարը։

«Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով չորս մարդու մահ է հաստատվել», - ասել է պաշտոնյան IRIB TV հեռուստաալիքով։ Տուժածների թիվը անցել է 516-ը:  

Պայթյունը նախնական տեղեկությունների համաձայն տեղի է ունեցել վտանգավոր ապրանքների և քիմիական նյութերի պահեստում։

Rate this item
(0 votes)

Latest from Live24