Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պահանջել է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։
«Ժամանակն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը լիովին ձախողվել է անցյալում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում, և դրա հետ կապված բոլոր ինստիտուտները»,-հայտարարել է Ալիևը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին ընդունելիս՝ հավելելով, որ «Հայաստանը նույնպես պետք է քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ»։
Ինչպես հաղորդում է APA-ն, Ալիևն ասել է, որ «Ադրբեջանը ռազմական և քաղաքական միջոցներով լիովին ապահովել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ դրանով իսկ ապահովելով Հելսինկյան եզրափակիչ ակտի և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հաստատումը Հարավային Կովկասում»։