Print this page

Օմանի սուլթանը ժամանել է ՌԴ

By Ապրիլի 21, 2025 39

Օմանի սուլթան Հայթամ բեն Թարեք Ալ Սաիդն այցով ժամանել է Ռուսաստան։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո-2» օդանավակայանում։ Այցը նվիրված է Ռուսաստանի և Օմանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 40-ամյակին։

Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Օմանի սուլթանի հետ բանակցություններ վարելու մտադրության մասին։ Ռուսաստանն ու Օմանը Ալ Սաիդի Մոսկվա այցի ընթացքում կստորագրեն 10 համաձայնագիր, այդ թվում՝ վիզային ռեժիմից փոխադարձ չեղարկման մասին փաստաթուղթ։

Rate this item
(0 votes)

Latest from Live24