Print this page

Իրանը կարող է նաև հարվածել Թուրքիայում ԱՄՆ ռազմաբազային․ Մի՛ անցեք Իրանի կարմիր գիծը

By Հունիսի 24, 2025 84

Իրանական տելեգրամ ալիքը գրում է․

Թուրքիան դատապարտեց Իրանի հարձակումը Կատարում գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա։

Զարմացա՞ծ եք։ Ոչ։

Գիտե՞ք, թե ինչու է Թուրքիան դատապարտում։

Որովհետև նրա տարածքում կա մի բազա, որը ծառայում է սիոնիստական ​​ռեժիմին և ԱՄՆ-ին։ Նա հասկանում է, որ մի օր Իրանը կարող է նաև հարվածել այս բազային։

Մի՛ անցեք Իրանի կարմիր գիծը։

Աղելի վաղ․ 

- Իրանը առնվազն 6 բալիստիկ հրթիռ է արձակել Կատարում գտնվող ամերիկյան բազայի ուղղությամբ, ինչի հետևանքով պայթյուններ են լսվել Կատարի մայրաքաղաք Դոհայում:

- Թեհրանը սկսել է «Բաշարաթ ալ-Ֆաթահ» գործողությունը, որը ուղղված է Կատարում, Բահրեյնում և Իրաքում գտնվող ամերիկյան բազաներին։ Բահրեյնում Իրանի հարվածները եղել են ԱՄՆ հինգերորդ նավատորմի շտաբի տեղակայման շրջանում։ 

- Իրաքում գտնվող ամերիկյան ավիաբազան բերվել է բարձր պատրաստվածության, անձնակազմին հրահանգվել է պատսպարվել բունկերում։

- Քաթարից հետո իր օդային տարածքը փակել է նաև ԱՄԷ-ն։

- Լիբանանը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Թուրքիան, Միացյալ Արաբական Էմիրությունները և Քուվեյթը դատապարտել են Իրանի «անհիմն» հարձակումը Կատարում գտնվող ամերիկյան բազայի վրա։

- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շտապ կերպով իր ազգային անվտանգության թիմի նիստ է հրավիրել: Սպիտակ տունը դիտարկում է տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտների վրա ուղղակի հարձակման հնարավորությունը։

- Իրանում քաղաքական աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ բազաների վրա հարձակումը կարող է տեղի ունենալ առաջիկա ժամերին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Քաթարի Ալ Ուդեյդ ավիաբազային՝ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ամենամեծ ռազմական կայանին, որն օգտագործվում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կատարի օդային ուժերի կողմից:

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 24 Հունիսի 2025 00:15

Latest from Live24