Եկեղեցին ունի հատուկ կարգավիճակ և ՀՀ-ն, բնական է, որ իր դերակատարումն ունենա այդ կառույցի մեջ, դա մեր կարծքին է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի՝ եկեղեցու և հոգևորականների հանդեպ տարվող արշավին
Դիտարկմանը՝ դուք չեք կարող կաթողիկոսի ընտրություններ կազմակերպել, հանձնախումբ ձևավորել, Սիմոնյանն ասաց.
«Ես ինչ խումբ ուզենամ, կարող եմ ստեղծել: Մեկ հոգու ձեռք ինտերնետ է ընկնում, հայտարարում է, որ ինքը լրագրող է, ես՝ պետության բարձրաստիճան ներկայացուցիչ եմ, չեմ կարո՞ղ ասել, որ այստեղ խնդիր կա և պետությունն ուզում է այդ խնդրով զբաղվել»,- ասաց նա:
Սիմոնյանն ընդգծեց, որ իրենք մշտապես խոսել են, որ այդ կառույցի հետ կապված խնդիրներ կան:
«Այդ կառույցը հիմնված է՝ հարգանքի ու հավատի վրա: Հիմա մի հարց էլ ես ձեզ ունեմ՝ հռետորական հարց, արդոյք դուք համարձակ, խելացի լրագրողներով երբևիցե հարցրել եք կաթողիկոսին կամ որևիցե սրբազանի, այնուամենայնիվ երեխա ունի՞, թե՝ չունի:
Գնում հարցնում եք՝ նրանք լափշա են կախում, թե այդ հարցերը դրանք այն հարցերն են ու սկսում են կոսմոսից խոսել: Հիմա սենց լրատվադաշտի լավերով, խելացիներով մի հատ կարո՞ղ եք այդ ինֆորմացիան բերել և հանրությանը ներկայացնել»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ դա հանրության համար գերակա հարց չէ, նա նշեց.
«Եթե գերակա հարց չէ, կմարի, բայց ընդհակառակը՝ 2018-ից սկսած այդ պրոբլեմը մշտապես եղել է: Բայց այն ինչ կատարվում է հիմա, առնվազն հայ ժողովուրդը, ՀՀ-ն պետք է ունենա նոր կաթողիկոս՝ ինչ-որ չափանիշներին համապատասխանող:
ՔՊ վարչությունում չի ընտրվելու այդ կաթողիկոսը, նոր կաթողիկոսի չափանիշների մասին գրված է իրենց կանոնակարգերում: Պրոբլեմը կայանում է նրանում, որ իրենք ներշնչել են ձեզ, որ եկեղեցին իրենց դուքյանն է, որ եկեղեցում նրանք կարող են անել ինչ ուզում են, ինչ հնարավոր է անել: Ես հավատացյալ մարդ եմ: Հիմա էդ մարդիկ սեքսով կարո՞ղ են զբաղվել, թե՝ ոչ: Եթե հարցը վերաբերում է հավատին, ապա այո. Կուսակրոնության հարցը կարող է հանրության քննարկման հարց դառնալ»: