Print this page

Որ ասեն «Զանգեզուրի միջանցք», իմացեք՝ սա Հայաստանի մասին չէ․ Ադրբեջանում ինչ ուզում են, թող ասեն․ Փաշինյան

Սրանից հետո ինչքան ասեն «Զանգեզուրի միջանցք», իմացեք, սա Հայաստանի մասին չէ։ Հորադիզ-Զանգելան երկար է, ասում են «Զանգեզուրի միջանցք», թող ասեն, մենք խնդիր չունենք, այս մասին ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ադրբեջանցի պաշտոնյաների կողմից «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառմանը։

«Համաձայնեցված անունը՝ TRIPP ուղին է, Ադրբեջանում ինչ ուզում են, թող ասեն։ Թեման եկեք համարենք փակված»,-ասաց Փաշինյանը։

Rate this item
(0 votes)

Latest from Live24