ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը հաղթահարում է պատժամիջոցները, և այդ համատեքստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պրոֆեսիոնալ է անվանել:
«Նրան (Պուտինին՝ խմբ.) հաջողվել է հաղթահարել պատժամիջոցները», - լրագրողներին հայտարարել Է Թրամփը նախագահական օդանավում:
Նրա խոսքով՝ հակառուսական սահմանափակումների թեման բարձրացվել է վերջերս ՌԴ գործընկերոջ հետ զրույցում։
«Մենք շատ ենք խոսել պատժամիջոցների մասին, այո։ Ես չէի ասի, որ նա (Պուտինը՝ խմբ.) ոգևորված է դրանցով։ Նա հասկանում է, որ նոր պատժամիջոցներ կարող են լինել, նա պրոֆեսիոնալ է», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ Վաշինգտոնը կարող է նոր սահմանափակող քայլեր ձեռնարկել։
«Կարծում եմ՝ ես ավելի կոշտ եմ Ռուսաստանի հետ, քան Իրանի և գրեթե ցանկացած այլ երկրի հետ», - ասել է ԱՄՆ նախագահը։
Politico-ն ավելի վաղ գրել էր, որ ԱՄՆ Կոնգրեսը հավանաբար կքննարկի հակառուսական պատժամիջոցների խստացման հարցը: