Print this page

Հայաստանից Վրաստանի տարածք արգելվել է սեզոնային ծաղիկների խոշոր խմբաքանակի մուտքը

By Հունիսի 06, 2025 34

Հայաստանից ներկրված սեզոնային ծաղիկների խոշոր խմբաքանակի մուտքը Վրաստանի տարածք թույլ չեն տվել այն բանից հետո, երբ «բույսերում  կարանտինային վնասատու են հայտնաբերել», հայտնում է Новости-Грузия-ն՝ հղում անելով Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությանը։

Ինչպես հաղորդում է լրատվամիջոցը, խոսքը 10 հազար ծաղկից բաղկացած խմբաքանակի մասին է, որը բուսասանիտարական հսկողություն էր անցնում վրաց-հայկական սահմանի «Սադախլո» անցակետում։

«Սահմանային-կարանտինային հսկողության ընթացքում արձանագրվել են Վրաստանի բուսասանիտարական պահանջներին անհամապատասխանության փաստեր՝ բույսերը վնասված են եղել վնասատուներից», — հայտարարել են գերատեսչությունում։

Կառավարության որոշման համաձայն, «վարակված արտադրանքը ենթակա է պարտադիր վերադարձի արտահանող երկրին»։

Հայաստանը Էկվադորից հետո Վրաստան ծաղիկների խոշորագույն մատակարարն է։ Ըստ «Сакстат»-ի տվյալների՝ 2024 թվականին Հայաստանից ներկրվել է 3,2 մլն դոլարի ծաղիկ։ 2025 թվականի առաջին չորս ամիսներին՝ 1,3 մլն դոլարի։

Rate this item
(0 votes)

Latest from Live24