Print this page

«Եթե կինն ապտակում է ամուսնուն, ուրեմն մի պատճառ կա». Պեսկովը՝ Մակրոնի մասին

By Մայիսի 31, 2025 283

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճիշտ չի համարում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ընտանեկան գործերին միջամտելը, բայց կարծում է, որ եթե կինը ապտակում է ամուսնուն, ուրեմն մի պատճառ կա։

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 25-ին Ֆրանսիայի նախագահի` Վիետնամ կատարած այցի ժամանակ։ Լրագրողների նկարահանած կադրերում երևում է ինքնաթիռից դուրս գալու պահը, երբ Բրիջիթ Մակրոնը ձեռքով կտրուկ հրում է ամուսնուն։ Այնպիսի տպավորություն է, որ ապտակում է։

«Համոզված եմ, որ մեր կողմից ճիշտ չէր լինի մեկնաբանել Մակրոնների ընտանեկան գործերը։ Մյուս կողմից, եթե կինը ապտակում է իր ամուսնուն, նա երբեք դա հենց այնպես չի անում։ Բայց կրկնում եմ` դա մեր գործը չէ»,-ասել է Պեսկովը «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

Հիշեցնենք` Ելիսեյան պալատը սկզբում հերքում էր տեսանյութի իսկությունը, բայց երբ խոշոր ԶԼՄ–ները տարածեցին կադրերը, Ֆրանսիայի նախագահի շրջապատի անձանցից մեկը խոստովանեց, որ ընտանեկան վեճ է եղել: Ինքը՝ Մակրոնը, հետագայում հերքեց այդ վարկածը՝ հայտարարելով, որ ինքն ու կինը պարզապես կատակում էին։

Rate this item
(0 votes)

Latest from Live24