Ստավրոպոլի փոխքաղաքապետը զոհվել է պայթյունի հետևանքով
Հուլիսի 05, 2025

Ստավրոպոլի փոխքաղաքապետը զոհվել է պայթյունի հետևանքով

Ստավրոպոլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է քաղաքային վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ, Ուկրաինայում պատերազմի մասնակից Զաուր Գուրցիևը։ Մինչև պետական ​​ծառայող դառնալը նա ղեկավարել է Մարիուպոլի ուղղությամբ հարձակումը և մասնակցել Ավդեևկայի համար մղվող մարտերին, պարգևատրվել «Արիության» և «Ռազմական սխրանքների» շքանշաններով։ Ուկրաինայում պատերազմից առաջ, Գուրցիևը մասնակցել է Սիրիայում ռուսական գործողությանն ու պարգևատրվել Փալմիրայի ազատագրման համար։

Նրա հետ զոհվել է նաև 29-ամյա Նիկիտա Պենկովը, որ զբաղվում էր ծառայողական շների բուծմամբ, աշխատում էր ոստիկանությունում, հետաքրքրվում էր երաժշտությամբ ու դաջվածքներով, չէր հետաքրքրվում քաղաքականությամբ և Ուկրաինայի պատերազմով։

Նահանգապետի խոսքով՝ քննարկվում են տեղի ունեցածի տարբեր վարկածներ, այդ թվում՝ Ուկրաինայի մասնակցությունը պայթյունին։ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն հայտարարել է, որ հետաքննությունը դիտարկում է «կատարված հանցագործության բոլոր հնարավոր տարբերակները, այդ թվում՝ ահաբեկչական գործողությունը»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Վրաստանի նախագահը պատրաստ է ներում շնորհել բանտում գտնվող ընդդիմադիրներին, եթե նրանք մասնակցեն ՏԻՄ ընտրություններին

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր տեսակ է տարածվում

Թուրքիան ակնկալում է, որ Բաքվի և Երևանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի օրինական պահանջները. Էրդողան

Հնդկաստանը սպառնում է մաքսատուրքերով՝ որպես պատասխան ԱՄՆ-ի ավտոմոբիլային սակագների բարձրացմանը

Հայաստանը բողոքի նոտա է հանձնել ՌԴ դեսպանին

Սրբուհի Գալյանը ելույթ է ունեցել «ՀԸԳՀ. հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին

Միքայել և Բագրատ սրբազանները հացադուլ են հայտարարել

Զելենսկին Թրամփի հետ քննարկել է ռազմաճակատում իրավիճակը և համատեղ պաշտպանական ծրագրերը

Հորդորում ենք ՀՀ իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել հոգևոր մեր եղբայրներին, ազգային բարերարին. Մայր Աթոռ

Մարդիկ այլևս սպառնալիքներից, բանտերից չեն վախենում. Դավիթ Համբարձումյան

Պուտինից հետո Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ

Մասկը հարցում է անցկացնում X-ի օգտատերերի շրջանում՝ ԱՄՆ-ում նոր քաղաքական կուսակցության ստեղծման վերաբերյալ

ԱԷՄԳ-ի տեսուչները լքել են Իրանը

#ՀԻՄԱ. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՄԵԾ ՀՈՍՔՈՎ ՄԻԱՆՈՒՄ ԵՆ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆՈՂ ԵՐԹԻՆ