Ղազախստանը կգործարկի ՆԱՏՕ ստանդարտներով արկերի արտադրման գործարան
Հունիսի 21, 2025

Ղազախստանը կգործարկի ՆԱՏՕ ստանդարտներով արկերի արտադրման գործարան

Ղազախստանն սկսել է կառուցել հրետանային զինամթերքի արտադրության նոր գործարան Սինգապուրի գործընկերոջ հետ համագործակցությամբ, տեղեկացրել է Defence blog-ը։

Ձեռնարկությունը կարտադրի ինչպես խորհրդային տիպի արկեր (122 եւ 152 միլիմետր), որոնք դեռ լայնորեն կիրառվում են Կենտրոնական Ասիայում, այնպես էլ ՆԱՏՕ ստանդարտների արկեր (155 միլիմետր): Դա թույլ կտա բավարարել բանակի կարիքները եւ արտահանել պաշարներ՝ ներգրավելով ամենատարբեր հաճախորդների:

Այս քայլը նպատակ ունի ամրապնդել երկրի պաշտպանական արդյունաբերությունը եւ նվազեցնել կախվածությունը զենքի ներմուծումից, հատկապես տարածաշրջանում աճող անկայունության եւ համաշխարհային մատակարարման շղթաների փոփոխության պայմաններում: Գործարանը կառուցվում է Ղազախստանի ազգային արդյունաբերական պարկերից մեկի տարածքում, սակայն ճշգրիտ վայրը դեռեւս չի նշվում։

2024թ. դեկտեմբերին Սինգապուրում տեղակայված ST Engineering-ը ռազմավարական համագործակցություն կնքեց Ղազախստանի Paramount Engineering (KPE) հետ՝ Terrex հետեւակի մարտական ​​մեքենայի վրա հիմնված նոր 8×8 զրահապատ մեքենա արտադրելու համար, որըւ նախատեսված է բաց ջրի պայմաններում աշխատելու համար: Թողարկումն սկսվել է 2025թ. ապրիլին Ղազախստանի KPE գործարանում՝ տարեկան 500 զրահամեքենա հզորությամբ։ Հաղորդվել է, որ մեքենան կարող է համալրվել 7,62-105 միլիմետր տրամաչափի մարտական ​​մոդուլներով եւ հարմար է օդային սպառնալիքների, այդ թվում՝ անօդաչու սարքերի դեմ պայքարելու համար։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Կիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. Պուտին

Կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն

Սպահանի ցենտրիֆուգային կայանի վրա հարձակումը ռադիոլոգիական հետևանքներ չի ունենա. ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն

Իսրայելից տարհանվել է երկու տասնյակ ՀՀ քաղաքացի․ ԱԳՆ

Ենթադրաբար հարևան երկրի նախագահի պահանջով կալանավորվեցի հայ դատավորի կողմից. Սամվել Կարապետյան

Էրդողանը հանդիպել է Իրանի արտգործնախարարի հետ

Հայաստանի ԱԳ նախարարը և ԵՄ դիվանագիտության ղեկավարը քննարկել են իրադրությունը տարածաշրջանում

Իրանը երկարաձգել է ավիաթռիչքների արգելքը

Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան և ԵՄ-ն կարագացնեն Իրանի հետ բանակցությունները

Հայտնի է, թե ինչու է Թրամփն Իրանին երկու շաբաթ տվել մտածելու համար

Լուկաշենկոն ազատ է արձակել Տիխանովսկայայի ամուսնուն՝ Թրամփի հատուկ դեսպանորդի այցի ֆոնին

Իրանի գերագույն առաջնորդը երեք հնարավոր իրավահաջորդների է պատրաստել, որոնք պետք է փոխարինեն նրան իր մահվան դեպքում. The New York Times

Թրամփի հատուկ բանագնացը հանդիպել է Լուկաշենկոյի հետ

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը փոխել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իր դիրքորոշումը