Print this page

Պակիստանի վարչապետը ժամանել է Արցախ

By Մայիսի 27, 2025 95

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը ժամանել է օկուպացված Արցախ, նրան դիմավորել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն օկուպացված Արցախում կմասնակցեն Քաշաթաղում նոր միջազգային օդանավակայանի բացման արարողությանը:

Օդանավակայանը գտնվում է 1800 մետր բարձրության վրա, այն գտնվում է Բերձորից 30 կմ, Քարվաճառից 60 կմ և Շուշիից 70 կմ հեռավորության վրա։ Ադրբեջանը դրա կառուցումը սկսել է 2021-ին:

Rate this item
(0 votes)

Latest from Live24