Print this page

Սերբիան պետք է ռազմավարական ընտրություն կատարի. Կալլաս

By Մայիսի 23, 2025 56

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայյա Կալլասը Բելգրադ կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Սերբիան կանգնած է ռազմավարական, աշխարհառազմավարական ընտրության առջև, թե որտեղ է ուզում լինել: ԵՄ դիվանագիտության ղեկավարի խոսքերը մեջբերել Է Associated Press գործակալությունը:

«Սերբիայի եվրոպական ապագան կախված է այն արժեքներից, որոնք նա կորոշի պաշտպանել», – ասել է Կալլասը երկու շաբաթ անց այն բանից հետո, երբ Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչն անտեսել էր Բրյուսելի նախազգուշացումները և մայիսի 9-ին մասնակցել Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին:

«Սերբիայի քաղաքական ղեկավարության հետ իմ քննարկումներից պարզ է դառնում, որ ԵՄ անդամակցությունը մնում է ռազմավարական նպատակ: Սակայն ես ուզում եմ ընդգծել, որ մենք պետք է գործողություններ տեսնենք այդ խոսքերն ապացուցելու և աջակցելու համար։ Բարեփոխումներն այն են, թե ինչպես է Սերբիան առաջ շարժվելու ԵՄ ճանապարհով»,- ասել է Կալլասը։

Rate this item
(0 votes)

Latest from Live24