Print this page

Թրամփը ստել է․ Իրանի գերագույն առաջնորդ

By Մայիսի 20, 2025 32

«Թրամփը հայտարարեց, որ ուզում է ուժ կիրառել խաղաղության համար։ Նա ստեց»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։

«Նա, ամերիկացի պաշտոնյաներն ու ԱՄՆ վարչակազմերն ուժ են կիրառել Գազայում ջարդեր իրականացնելու, ամենուր, որտեղ միայն կարող էին, պատերազմներ հրահրելու և իրենց վարձկաններին աջակցելու համար։ Այո՛, ուժը կարելի է օգտագործել խաղաղության և անվտանգության համար։

Հենց այդ պատճառով մենք, ի հեճուկս թշնամիների, ամեն օր կմեծացնենք մեր հզորությունը և երկրի հզորությունը»,- հայտարարել է Խամենեին, հաղորդում է ԻՌՆԱ-ն։

Նա նաև նշել է. «Խորապես մոլորվում են այն ամերիկացիները, որոնք հայտարարում են, թե Իրանին թույլտվություն չեն տա ուրան հարստացնելու համար։ Իսլամական Հանրապետությունը որևէ մեկի թույլտվությանը չի սպասում։

Ուզում եմ զգուշացնել հակառակ կողմին. ամերիկացիները, որոնք մասնակցում են անուղղակի բանակցություններին, թող փորձեն դատարկաբանությամբ չզբաղվել։ Նրանց պնդումները՝ «Մենք թույլ չենք տա Իրանին ուրան հարստացնել», դա նրանց խորը մոլորությունն է»։

Rate this item
(0 votes)

Latest from Live24