Ամերիկյան վարչակազմը կարողացել է որոշակիորեն մոտեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները ճգնաժամի կարգավորման հարցում։
Այս մասին ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆը։
«Այս տիպի բանակցություններում մարդիկ որոշակի դիրքորոշումներ են ընդունում, արվեստը կողմերի միջև անջրպետը կրճատելն է, և կարծում եմ, որ մեզ դա որոշ չափով հաջողվել է»,- ասել է դիվանագետը։
Ուիթկոֆը նաև մեկնաբանել է մայիսի 19-ին ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա զրույցը։ Նա նշել է, որ կարծում է, որ այդ խոսակցությունը «հաջող կլինի և մեծ նշանակություն կունենա՝ որոշելու, թե որտեղ ենք մենք և ինչպես կավարտենք այդ բանակցությունները»։
«Ես հավատում եմ, որ նախագահը հաջող հեռախոսազրույց կունենա Վլադիմիր Պուտինի հետ: Նրանք ճանաչում են միմյանց: Նախագահը վճռական է ինչ-որ բան անել այստեղ... եթե նա չկարողանա, ոչ ոք չի կարող անել դա», - ասել է նա: