Print this page

10,700 մ բարձրության վրա 199 ուղևորով ինքնաթիռը 10 րոպե թռչել է առանց կառավարման

By Մայիսի 18, 2025 25

Lufthansa ավիաընկերության օդաչուն կորցրել է գիտակցությունը թռիչքի ժամանակ, ինչի հետևանքով Airbus A321 ինքնաթիռը 10 րոպե թռչել է առանց կառավարման: Դեպքը տեղի է ունեցել Lufthansa-ի Ֆրանկֆուրտ-Սևիլիա չվերթի ժամանակ, գրում է Bild-ը:

Իսպանիայի օդային վթարների հետաքննության հանձնաժողովի հրապարակած զեկույցի համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել 2024 թվականի փետրվարի 17-ին՝ 10,700 մետր բարձրության վրա։ Օդանավում եղել է 199 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:

Նշվում է, որ օդանավի կապիտանը դուրս է եկել օդաչուների խցիկից՝ զուգարանից օգտվելու համար, ինչից հետո երկրորդ օդաչուն հանկարծակի կորցրել է գիտակցությունը՝ ենթադրաբար նոպայի հետևանքով։ Ավտոպիլոտը շարունակել է վարել ինքնաթիռը, սակայն անգիտակից օդաչուի մարմնի դիրքի փոփոխության պատճառով ինքնաթիռը մի փոքր շեղվել է ուղղությունից։

Իրավիճակը բարդացրել է այն հանգամանքը, որ երբ կապիտանը փորձել է մտնել օդաչուների խցիկ, չի կարողացել, քանի որ դուռն արգելափակվել է, իսկ մուտքի կոդը չի աշխատել, քանի որ ներսում գտնվող երկրորդ օդաչուն անգիտակից է եղել և չի կարողացել հաստատում տալ դրսից մուտքին։

Ութ րոպե անց երկրորդ օդաչուն ուշքի է եկել և բացել դուռը։ Կապիտանը անմիջապես իր ձեռքն է վերցրել կառավարումը և որոշել արտակարգ վայրէջք կատարել Մադրիդում, քանի որ նրա գործընկերը «գունատ էր, քրտնած և տարօրինակ էր իրեն պահում»։ Զեկույցում ասվում է, որ գիտակցության կորստի պատճառը նախկինում չախտորոշված ​​նյարդաբանական հիվանդությունն է եղել:

Rate this item
(0 votes)

Latest from Live24