Print this page

Էրդողանի և Մակրոնի «տարօրինակ» ձեռքսեղմումը՝ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում. Տեսանյութ

By Մայիսի 17, 2025 53

Մամուլը և սոցցանցերը քննարկում են Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած Եվրոպական քաղաքական առաջնորդների գագաթնաժողովում նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Էմանուել Մակրոնի տարօրինակ ձեռքսեղմման կադրերը։

Կադրերում երևում է՝ ինչպես է ձեռքսեղմման ժամանակ Թուրքիայի նախագահը նախ թեթևակի շոյում Ֆրանսիայի նախագահի ձեռքը, ապա նույնը կրկնում է Մակրոնը։ Այնուհետև Էրդողանը, պատահաբար կամ դիտավորյալ, բռնել է Մակրոնի միջնամատը և բաց չի թողել՝ ասես անտարբեր հայացքով։

Էրդողանի պահվածքը բուռն քննարկումների տեղիք է տվել։ Կարծիքներից մեկի համաձայն՝ Թուրքիայի նախագահը պարզապես մտածում և լսում էր թարգմանիչներին։

Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Էրդողանն այդպիսով կանխել է Մակրոնի հոգեբանական գերիշխանության փորձը։ Ֆրանսիայի նախագահն ուզում էր անմիջականություն ցուցադրել՝ ձեռքը դնելով թուրք առաջնորդի ուսին, ինչը Էրդողանը թույլ չտվեց։

 
 
Rate this item
(0 votes)

Latest from Live24