Բեռլինը պատրաստ է ՀՆԱ-ի 5%-ը ծախսել պաշտպանության վրա. արտգործնախարար
Հունիսի 29, 2025

Բեռլինը պատրաստ է ՀՆԱ-ի 5%-ը ծախսել պաշտպանության վրա. արտգործնախարար

Բեռլինը պատրաստ է հետևել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջին, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է պաշտպանական ծախսերը հասցնեն իրենց ՀՆԱ-ի 5%-ին։ Deutsche Welle-ն տեղեկացնում է, որ այս մասին Անթալիայում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ բանակցություններից հետո հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը։

Դաշինքի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում լրագրողների հետ զրույցում Վադեֆուլն ասել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նախանշել է «5%-ի նպատակին հասնելու ծրագիրը, որը պահանջում է նախագահ Թրամփը, և որը նա անհրաժեշտ է համարում»:

«Եվ մենք կհետևենք դրան», – ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը։

Իր հերթին ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ ՆԱՏՕ-ն ձգտում է վերացնել իր կառուցվածքում «թույլ օղակները», որպեսզի ամրապնդի դաշինքի ընդհանուր հզորությունը։

«Դաշինքի հզորությունը որոշվում է նրա ամենաթույլ օղակի ուժով, և մենք ձգտում ենք նրան, որ ՆԱՏՕ-ում թույլ օղակներ չլինեն», – ասել է Ռուբիոն։

Գլխավոր քարտուղար Ռյուտեն ավելի վաղ առաջարկել էր, որ դաշնակիցները մինչև 2032 թվականը մեծացնեն ռազմական ծախսերը մինչև ՀՆԱ-ի 3,5%-ը, իսկ ևս 1,5%-ը ծախսեն պաշտպանության հետ կապված այլ նպատակների վրա, ինչպիսիք են ենթակառուցվածքները և կիբերանվտանգությունը: Այս ծրագիրն արդեն աջակցություն է ստացել ԱՄՆ-ից։ Դաշինքի ներկայիս թիրախը 2%-ն է, թեև ոչ բոլոր երկրներին է հաջողվել հասնել նույնիսկ այդ մակարդակին։

Ռյուտեն ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը ժամանելիս ուշադրություն էր հրավիրել Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության հաջողությունների վրա։

«Մենք պետք է ավելի շատ արտադրենք ՆԱՏՕ-ում, հատկապես, երբ նայում ենք Ռուսաստանին. նրանք այնքան են հաջողել այս հարցում, և մենք պետք է գերազանցենք նրանց այս առումով», – ընդգծել է դաշինքի ղեկավարը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Փաշինյանին հայտնեցի, որ Ֆրանսիան համերաշխ է ՀՀ կառավարության հետ՝ հայկական ժողովրդավարությունը ապակայունացնելու փորձերի դեմ պայքարում. Մակրոն

Ինչո՞ւ Միքայել Սրբազանը չուզեց դառնալ վարչապետի թեկնածու․ փաստաբանը մանրամասներ է հայտնում

Telegram-ում գործարկվել է փաստերի ստուգման համակարգը

«Տաշիր պիցցայի» 10 մասնաճյուղ դեռ փակ է. ՍԱՏՄ

ՀՀ Երկրորդ Նախագահի կողմնակիցները, մե՛կ մեծարում են նրան, մե՛կ՝ քարկոծում. Միքայել Սրբազանը հերոս էր, փրկիչ, վերջին հույս…, հետո դարձավ փոշմանող ու «զադնի դնող»

Ադրբեջանում չեղարկել են Ռուսաստանի հետ կապված մշակութային միջոցառումները

Թե ինչպես Դեմիրճյանը չվախեցավ Բրեժնևից և փրկեց «Քարահունջ» օղին

Իլոն Մասկը Թրամփի բյուջեի օրինագիծը անվանել է «քաղաքական ինքնասպանություն»

Սպասվում է անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ Հայաստանում

Ադրբեջանը հրաժարվել է ընդունել Ռուսաստանի փոխվարչապետին

Տարադրամի փոխարժեքները՝ հունիսի 29-ին

Կադիրովը խոսել է Պուտինի խնդրանքի մասին

Բաքուն որոշել է «պատժել» Ռուսաստանին

Կիրիենկոյին «հաղթողներին» ու Կիրիենկոյից զանգ սպասող ընդդիմությանը բարի բախտ մաղթենք, թող մի բարձի ծերանան․ Միհրան Հակոբյան

Թրամփը քննադատել է Նեթանյահուի դեմ քրեական հետապնդումը