Print this page

Աբովյանում բախվել են «BYD»-ն, «Mitsubishi Grandis»-ը, «ՎԱԶ»-ը և «Mercedes»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է

By Մայիսի 15, 2025 34

Այսօր՝ մայիսի 15-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:00-ի սահմաններում Արզնու խճուղում բախվել են 39-ամյա Ռոման Գրիգորյանի վարած «Mercedes» մակնիշի, 27-ամյա Հարություն Հովհաննիսյանի վարած «ՎԱԶ 217230» մակնիշի, 34-ամյա Սեյրան Առուշանյանի վարած «Mitsubishi Grandis» մակնիշի և 19-ամյա Գոռ Գրիգորյանի վարած «BYD» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Բախման հետևանքով «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է:  

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 

Rate this item
(0 votes)

Latest from Live24