Print this page

Նորընտիր Հռոմի պապն առաջին արտագնա այցը կարող է կատարել Թուրքիա

By Մայիսի 12, 2025 47

Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ նորընտիր Հռոմի պապի առաջին արտագնա այցի ուղղությունը լինելու է Թուրիքիան: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Վատիկանից տարբեր լրատվամիջոցների թղթակիցներ հայտնում են, որ Հռոմի Լևոն 14-րդ Պապի առաջին այցելության ուղղությունը կարող է լինել Թուրքիայի Իզնիկ քաղաքը։ 

Նշվում է, որ հնարավոր այցը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակով: 

Հիշեցնենք, որ նախքան մահանալը՝ 2024-ի մայիսի 17-ին, Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտնել էր 2025-ին նույն առիթով Թուրքիա այցելելու մտադրության մասին:  

Rate this item
(0 votes)

Latest from Live24