Print this page

ԱՄՆ-ն յուրաքանչյուր ապօրինի ներգաղթյալի 1,000 դոլար կվճարի՝ երկիրը լքելու համար

By Մայիսի 05, 2025 85

ԱՄՆ վարչակազմը 1,000-ական դոլար կվճարի այն անօրինական ներգաղթյալներին, ովքեր լքում են երկիրը սեփական նախաձեռնությամբ։ 

Այս մասին ըստ Politico պարբերականի՝ ասվում է երկրի ներքին անվտանգության նախարարության հայտարարության մեջ։

Գործակալության տվյալներով՝ վճարումը ստանալու համար միգրանտները պետք է գրանցվեն CBP Home հատուկ հավելվածում, հեռանան ԱՄՆ-ից, ապա հաստատեն, որ գտնվում են արտերկրում։ Սրանից հետո նրանց կփոխանցվի 1,000 դոլար։ Բացի այդ, կամավոր արտաքսման դեպքում նրանք կարող են հույս դնել ամերիկյան իշխանությունների օգնության վրա՝ անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման և ավիատոմսերի ձեռքբերման համար ֆինանսական օգնություն ստանալու հարցում։ 

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունն ակնկալում է, որ նոր մոտեցումը կկրճատի արտաքսման ծախսերը մոտ 70%-ով։

«Ներկայումս անօրինական ներգաղթյալին կալանավորելու, ձերբակալելու և հեռացնելու միջին արժեքը կազմում է 17121 դոլար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Rate this item
(0 votes)

Latest from Live24