Print this page

Զելենսկին սնանկացրել է ԵՄ-ն. Օրբան

By Մայիսի 02, 2025 84

ԵՄ-ն սնանկանում է՝ հովանավորելով Ուկրաինային։ Նման հայտարարությամբ Kossuth ռադիոյի եթերում հանդես է եկել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ԵՄ-ն «սայլերով գումար է ներկրում Ուկրաինա»։ Նա նշել է, որ Բրյուսելը Կիևին «հսկայական վարկ» է տրամադրել Եվրոպական միավորմանն արագացված անդամակցության համար:

«Ուկրաինայի հապճեպ անդամակցությունը վնասակար քաղաքականություն է։ Հունգարիայի հանրաքվեն ցույց կտա քաղաքացիների դիրքորոշումը, և մենք այն հաշվի կառնենք Բրյուսելի հետ երկխոսությունում», - ասել է Օրբանը՝ ընդգծելով, որ հատկացված գումարի մեծ մասը կուղղվի ոչ թե Ուկրաինային, այլ օտարերկրյա ընկերություններին։ 

Rate this item
(0 votes)

Latest from Live24