Print this page

Հարվարդի համալսարանը կզրկվի հարկերից ազատված կարգավիճակից. Թրամփ

By Մայիսի 02, 2025 77

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարվարդի համալսարանը կզրկի հարկերից ազատված լինելու կարգավիճակից։

Այս մասին նա գրառում է կատարել իր Truth Social հարթակում։«Մենք Հարվարդը կզրկենք հարկերից ազատված լինելու կարգավիճակից։ Նրանք դրան են արժանի», – գրել է ԱՄՆ նախագահը։

Իր հերթին Reuters գործակալությունը հիշեցնում է, որ հունվարին նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր Թրամփը սառեցրել է ԱՄՆ-ի մի շարք խոշոր համալսարանների դաշնային ֆինանսավորումը, մեկնարկել է հետաքննություններ, չեղարկել ուսանողական վիզաները և այլ պահանջներ ներկայացրել։ Այս ամենն ԱՄՆ վարչակազմը բացատրել է համալսարանների «հակասեմական, հակաամերիկյան, մարքսիստական և արմատական ձախ» դիրքորոշմամբ։

ԱՄՆ վարչակազմը նախ սառեցրել է Հարվարդի համալսարանի 2,2 միլիարդ դոլարի ֆինասնավորումը, որից հետո, ըստ ամերիկյան ԶԼՄ-ների, Սպիտակ տունը մտադիր էր համալսարանի ֆինանսավորումը կրճատել ևս 1 մլրդ դոլարով։

Հարվարդի համալսարանն իր հերթին դատի է տվել ԱՄՆ վարչակազմին և միացել ավելի քան 200 համալսարանների և քոլեջների՝ բողոք հայտնելով բուհերի հետ կապված Թրամփի քաղաքականության դեմ։

Rate this item
(0 votes)

Latest from Live24