Նոր Նորքի թաղապետի, Արթուր Չախոյանի ու Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Հուլիսի 05, 2025

Նոր Նորքի թաղապետի, Արթուր Չախոյանի ու Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

ՀՀ Քննչական կոմիտեն երեկ տեղեկացրեց, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը):

Ավելի վաղ ակտիվիստ, երեկ Նոր նորքի վարչական շենքում վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի ու նրա ենթակաների կողմից դաժան ծեծի ենթարկված Արթուր Չախոյանի պաշտպան Վահե Եփրիկյանը գրել էր, որ Չախոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297 ֊րդ հոդվածի 2 ֊րդ մասի 1 -ին և 3 -րդ կետերով՝ խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով: Դա ավելի ուշ հաստատեցին նաև ՔԿ-ից։

Այսօր 168.am-ի հարցին ի պատասխան` ՔԿ-ից պատասխանեցին, որ Արթուր Չախոյանի, Մեսրոպ Մանուկյանի, ինչպես նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և մյուս երեքի՝ վարչական շրջանի աշխատակազմի ծառայողների կատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՀՀ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Երևանում Ռուսաստանի դեսպանին

Պուտինը պրոֆեսիոնալ է. Թրամփ

Թուրքիայում հիմա էլ առատ ձյուն է տեղացել

Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Թրամփը ստորագրել է հարկերի և ծախսերի լայնածավալ կրճատման մասին օրենքը

Նույնիսկ ԱՄՆ-ն չի կարողանա փրկել Նեթանյահուին․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին

Թուրքիան ուշադիր հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների ընթացքին. Էրդողան

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Վրաստանի նախագահը պատրաստ է ներում շնորհել բանտում գտնվող ընդդիմադիրներին, եթե նրանք մասնակցեն ՏԻՄ ընտրություններին

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր տեսակ է տարածվում

Թուրքիան ակնկալում է, որ Բաքվի և Երևանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի օրինական պահանջները. Էրդողան

Հնդկաստանը սպառնում է մաքսատուրքերով՝ որպես պատասխան ԱՄՆ-ի ավտոմոբիլային սակագների բարձրացմանը

Հայաստանը բողոքի նոտա է հանձնել ՌԴ դեսպանին