Հայաստանը մտադիր չէ լարել, խզել և փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է ապագայում տեսնում Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները։
Նրա խոսքով` Հայաստանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ միջազգային բոլոր գործընկերներ հետ, ինչպես նաև կարգավորել հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ` Ադրբեջանի, Թուրքիայի հետ։ ՀՀ վարչապետը շեշտեց, որ ցանկություն կա նաև ավելի լավացնելու հարաբերությունները հարևան մյուս երկրների` Վրաստանի և Իրանի հետ։