Print this page

Սուրբ Պետրոսի հրապարակում վերջին հրաժեշտն են տալիս Հռոմի Ֆրանցիսկոս պապին. տասնյակ հազարավոր մարդիկ են ժամանել Վատիկան. Տեսանյութ

By Ապրիլի 26, 2025 61

Սուրբ Պետրոսի հրապարակում վերջին հրաժեշտն են տալիս Հռոմի Ֆրանցիսկոս պապին: Այդ նպատակով տասնյակ հազարավոր մարդիկ են ժամանել Վատիկան, այդ թվում նաև պատվիրակություններ աշխարհի 100-ից ավելի երկրներից։

Հիեցնենք, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է երկուշաբթի օրը՝ 88 տարեկան հասակում՝ կաթվածից հետո: Վերջին երեք օրերի ընթացքում մոտ 250,000 մարդ է անցել նրա մարմնի կողքով, որը դագաղի մեջ դրվել էր 16-րդ դարի Սուրբ Պետրոսի քարանձավանման տաճարի խորանի առջև։

Իտալիան թաղման արարողության անվտանգությունն ապահովելու նպատակով փակել է Հռոմի օդային տարածքը և տեղակայել լրացուցիչ ուժեր՝ զենիթային հրթիռներով և պարեկային նավակներով, որոնք հսկում են միջոցառումը։ Սա Հովհաննես Պողոս II-ի հուղարկավորությունից ի վեր երկրի կողմից տեսած ամենամեծ անվտանգության գործողություններից մեկն է։

Rate this item
(0 votes)

Latest from Live24