Print this page

Կիրկորովը էլեկտրահարվել է համերգի ժամանակ

By Ապրիլի 26, 2025 207

Սանկտ Պետերբուրգում շոուի ընթացքում ռուսական էստրադայի աստղ Ֆիլիպ Կիրկորովը, գտնվելով առնվազն երեք մետր բարձրության վրա, էլեկտրահարվել է։

Վերևից բեմ տպավորիչ իջնելու ժամանակ պիրոտեխնիկայից հրկիզվել է արտիստի կոստյումը։ Կիրկորովը թեև մի քանի անգամ բղավել է, սակայն կարողացել է ձեռքերում պահել մեծ խոսափողի տեսքով մտրակը։ Բեմում հայտնվելով՝ նա շարունակել է ելույթը, չնայած ձեռքն այրվածք է ստացել։

Պատահարը տեղի է ունեցել այն պահին, երբ արտիստի կոստյումից հրավառություն է արձակվել. ամենայն հավանականությամբ վնասվել է բաճկոնով անցնող լարերից մեկը։

Ինչպես հայտնել է արտիստի ներկայացուցիչ Եկատերինա Ուսպենսկայան, միջադեպի պատճառը տեխնիկական էր, իսկ երգիչն իրեն լավ է զգում։

Rate this item
(0 votes)

Latest from Live24