Print this page

Աբբաս Արաղչին ժամանել է Հռոմ՝ մասնակցելու Իրան-ԱՄՆ բանակցությունների 2-րդ փուլին

By Ապրիլի 19, 2025 52
 

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Հռոմ՝ մասնակցելու ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների երկրորդ փուլին։

Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային Մեհրաբադ օդանավակայանում լրագրողներին ասել է, որ իրանական պատվիրակությունը կգլխավորի արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։

Բագայը հատկապես նշել է, որ այս բանակցությունները, ինչպես նախորդ փուլը, կանցկացվեն անուղղակի ձևաչափով՝ Օմանի արտգործնախարարության ղեկավար Բադր ալ Բուսաիդիի միջնորդությամբ։

 
Rate this item
(0 votes)

Latest from Live24