Print this page

Ուիթքոֆը հնարավոր է համարել տարածքների հարցի մասնակի լուծումը հօգուտ Ռուսաստանի. WSJ

By Ապրիլի 18, 2025 46

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման համատեքստում ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է տարածքների պատկանելության հարցը, որը, ըստ նրա, կարող է մասնակիորեն լուծվել հօգուտ ՌԴ-ի։

The Wall Street Journal թերթին տված հարցազրույցում Ուիթքոֆը կարծիք է հայտնել, որ ռուս-ուկրաինական ճգնաժամի լուծումը կարող է նախատեսել «առանձին տարածաշրջանների, բայց ոչ բոլորի» պահպանում Ռուսաստանի օգտին: ԱՄՆ ղեկավարի հատուկ բանագնացը նաև նշել է, որ Ուկրաինան կարող է ավելի քիչ անհանգստանալ այն տարածաշրջանների համար, որոնց բնակչության մեծամասնությունը խոսում է ռուսերեն։

Ուիթքոֆի խոսքով՝ տարածքային հարցը դարձել է Ռուսաստանի ղեկավարի հետ իր բանակցությունների գլխավոր թեման։

Rate this item
(0 votes)

Latest from Live24