Print this page

Ագրարային համալսարանը նոր ռեկտոր ունի

By Ապրիլի 17, 2025 43

2025 թվականի մարտի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ, որին մասնակցել են 4 հավակնորդներ:

Գաղտնի քվեարկության արդյունքում 19 կողմ ձայնով ռեկտոր է ընտրվել տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հրաչյա Զաքոյանը:

Նրա թեկնածությունը Կառավարության՝ ապրիլի 17-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ ավելի քան 30 տարվա մասնագիտական և ակադեմիական գործունեության ստաժ ունի: Եղել է բուհի պրոռեկտորը, նախորդիվ կատարել է նաև բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:

Կառավարությունը հաստատեց Հրաչյա Զաքոյանի թեկնածությունը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնում:

Rate this item
(0 votes)

Latest from Live24