Print this page

ՔՊ-ական նախկին պատգամավորը նշանակվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի ԺՊ

By Ապրիլի 17, 2025 45

ՔՊ-ական նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը նշանակվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Նախարար Անահիտ Ավանեսյանը Զեյնալյանին ներկայացրել է բժշկական և վարչական աշխատակազմին։

Հիշեցնենք` ապրիլի սկզբին հայտնի դարձավ, որ միանգամից երկու բուժհաստատությունների տնօրեններ` Արման Հովակիմյանը և Նարեկ Մանուկյանը աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ տնօրենների փոփոխություններ են սպասվում նաև այլ բուժկենտրոններում։

Rate this item
(0 votes)

Latest from Live24