ՔՊ-ական նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը նշանակվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Նախարար Անահիտ Ավանեսյանը Զեյնալյանին ներկայացրել է բժշկական և վարչական աշխատակազմին։
Հիշեցնենք` ապրիլի սկզբին հայտնի դարձավ, որ միանգամից երկու բուժհաստատությունների տնօրեններ` Արման Հովակիմյանը և Նարեկ Մանուկյանը աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ տնօրենների փոփոխություններ են սպասվում նաև այլ բուժկենտրոններում։