Print this page

Դատախազությունը կբողոքարկի Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած Ալբերտ Առստամյանի արդարացման դատական ակտը

By Ապրիլի 16, 2025 23

Դատախազությունը կբողոքարկի Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ մեղադրվող արցախցի 71-ամյա  Ալբերտ Առստամյանին արդարացնելու  դատական ակտը։ ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դատական ակտը ստանալուց հետո վերաքննիչ բողոք կներկայացվի։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, ապրիլի 11-ին հրապարակել է արդարացման վերդիկտ՝ արձանագրելով, որ Առստամյանի մեղադրանքն ապացուցված չէ։ Դատարանում կկայանան լրացուցիչ դատալսումներ՝ քննարկելու բարոյական վնասի և այլ հարցեր։

Ալբերտ Առստամյանը մեղադրվում էր 2024թ օգոստոսի 23-ին, Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2 հասցեի շենքերից մեկի 9-րդ հարկի պատշգամբից Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու համար։ 

Rate this item
(0 votes)

Latest from Live24