Ինչ-որ ժամանակ հայրիկիս փրկած անցեղ շունն էս բոլոր տարիներին փրկում էր մեզ․ Նազենի Հովհաննիսյան
Հուլիսի 05, 2025

Ինչ-որ ժամանակ հայրիկիս փրկած անցեղ շունն էս բոլոր տարիներին փրկում էր մեզ․ Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել շան՝ Լեդիի գետ և կից գրել․

«Իսկ որտե՞ղ է շունիկների գերեզմանը

Էս քանի օրը Լեդին երկար պառկում էր այգու էն մասում, որտեղ Հայրս էր մահացել: Անշարժ պառկում էր:

Մեկ էլ 2019- ին էր էդպես անում երկար, երբ նոր էր մահացել Հայրս, այգում՝ նույն տեղում...

Մեկնելուցս առաջ՝ 10 օր առաջ, երբ եկել էի հողամաս, հասկացա, որ շունս հիվանդացել է. վատ էր զգում, վատ ուտում... միայն իմ բերած համովություններից կերավ( հատուկ շների համար):

հոտո բժիշկն ասել էր՝ երկամային սուր անբավարարություն ունի, օրերի հարց է....(

Լուսադեմին հասա Հայաստան, իմ այգի , որտեղ շունչն ու կյանքն իմ Լեդին էր...ծաղկած մագնոլիայի մոտ՝ հազիվ կանգնած, նիհարած իմ Շունոն

Ինչ-որ ժամանակ հայրիկիս փրկած անցեղ շունն էս բոլոր տարիներին փրկում էր մեզ՝ կարոտի ճիրաններից, հուսահատությունից ու անվերադարձ կորուստների դառնահամից:

Լեդիս, իսկական լեդի ու հոգի՜՜՜

Ստիպում էր մի ամբողջ զբաղված ընտանիքի հավաքվել նույն տանիքի տակ՝ իբր իրեն կերակրելու առիթով: Միացնում էր մեզ: Հավաքում իրար գլխի:

Հաստատ ինքն էր անում: Պապայիս դրած ավանդույթն էր իրացնում: Ո՞վ կմտածեր, որ մի մատ շունն էդքան զորություն ունի:

իսկ ու՞ր են գնում շունիկների հոգիները... երևի գտնում են իրենց տերերին՝ այնկողմնային, ավելի լավ աշխարհում, որտեղ չկա կորուստ ու ցավ, կեղեքող կարոտ կամ անարդարություն, որտեղ չկան զրպարտություններ ու մատնություններ, որտեղ չկան դժբախտներ կամ դժբախտացնողներ:

Իմ Լեդին ԵՐՋԱՆԿՈւԹՅՈւՆ ԷՐ. պարզ, չորս ոտքանի երջանկություն, հասկացող աչքերով, էլեգանտ, ոտքը ոտքին գցող ու իմաստնաբար լռող Լեդին...

Լեդին, իր Տիրոջ՝ Հայրիկիս պես ապրեց ու գնաց ակնթարթում...

երբեք նեղություն չտվեց, չանհանգստացրեց, միայն շնորհակալ էր, որ կանք, ինչպիսին էլ լինեինք՝ շնորհակալ էր ու ներկա՝ մեր կողքին:

 

Լեդին՝ իսկական աղջիկ, որի համար հարևանի շները բրդակոտոր ցատկում էին ցանկապատից, որ հասնեն նրան ու մենք պաշտպանում էինք մեր աղջկան... ինքն էլ՝ մեզ:

Աննկատ չէր անցնի տան մոտով և ոչ ոք:

Լեդին, պապայիս շունը, նրան հավատարիմ ու նրա սերը՝ իր մեջ պահող մինչև վերջ:

իմ քաղցր Լեդին

քնեց՝ դառնալով հավերժի ճամփորդ

քնացրինք

ասում են էդպես էր ճիշտ, որ չտանջվի:

իսկ ո՞վ գիտի ապրողի՜ տանջանքը, որից հա խլում են իր սիրած հոգիներին...

և որտեղ է շունիկների գերեզմանը

չեմ հասկանում էլ ոչինչ

ու էս կորուստը չգիտեմ ոնց են անցնում

էլ ոչինչ չգիտեմ»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ծովափնյա սեքսի «նվերները»

Ինչպես է Պուտինը զարմացրել Թրամփին հեռախոսազրույցի ժամանակ. CNN

Մենք վերջերս վերականգնեցինք «Իրևանի ղազիաթը» և հուսով ենք, որ մենք կգնանք այդ հողերը, կվերականգնենք մեր տաճարները, սրբավայրերը, մզկիթները․ Փաշազադե

«Համբալի» գործով Տիգրան Ավինյանի հայրը պարտվեց դատարանում

Երբ չեք գիտակցում, թե ինչ է կատարվում ձեր ներսում, դրսից դա ճակատագիր է թվում

«Լիվերպուլը» ՃՏՊ-ում զոհված Ժոտայի ընտանիքին կփոխանցի ֆուտբոլիստի 2 տարվա աշխատավարձը

Վիճաբանություն Վանաձորի սաունաներից մեկում. ոստիկանները որոնում են «Կարատեիստ Արսենին»

Մոսկվայի մի շարք շրջաններում օդային տարածքը սահմանափակվել է. Շերեմետևոյից թռիչքներ ժամանակավորապես չեն իրականացվում

«Գալու է նաև տժժալու ժամանակը». Գագիկ Սուրենյան

3 երիտասարդ դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց

ՈւԵՖԱ-ն տուգանել է «Չելսի»-ին և «Բարսելոնա»-ին

Մոսկվայի և Բաքվի միջև սրվող հակամարտության ֆոնին Ադրբեջանում մասոնների հավաք է տեղի ունեցել. Աբաս Ջումա

ՌԴ ՆԳՆ-ն պարզաբանել է, թե ինչու ռուսաստանյան անձնագրերում չկա «ազգություն» սյունակը

ՀՀ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Երևանում Ռուսաստանի դեսպանին

Պուտինը պրոֆեսիոնալ է. Թրամփ