Հաագայի դատարանը Հունգարիայից պաշտոնապես պահանջել է ձերբակալել Նեթանյահուին
Հուլիսի 05, 2025

Հաագայի դատարանը Հունգարիայից պաշտոնապես պահանջել է ձերբակալել Նեթանյահուին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Բուդապեշտ ժամանելուց մի քանի ժամ առաջ Միջազգային քրեական դատարանը Հունգարիայից պաշտոնապես պահանջել է ձերբակալել վերջինիս։ Այդ մասին հաղորդում է Իսրայելի 12-րդ ալիքը: 

Ըստ այս հաղորդման՝ Հաագայի դատարանը Հունգարիային ներկայացրել է Նեթանյահուի ձերբակալության պահանջի պատճառները և անհրաժեշտ քայլերի գաղտնիությունը պահպանելու անհրաժեշտությունը։

Հեռուստաալիքը հաղորդել է, որ Հաագայի դատարանը երկար ու մանրամասն նամակ է հղել   Հունգարիային՝ Նեթանյահուին կալանավորելու համար, Բուդապեշտին հորդորելով համագործակցել դատարանի հետ։

Նշենք, որ օրերս Բենիամին Նեթանյահուի Հունգարիա այցի մասին հայտարարությունից անմիջապես հետո, Հունգարիայի կառավարությունը, մերժելով Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) օրդերով  Իսրայելի վարչապետի ձերբակալության պահանջը, հայտարարեց կառույցից դուրս գալու մասին։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն Իսրայելի վարչապետին հրավիրել էր այցելել իր երկիր անցած նոյեմբերին՝ դատարանի կողմից Նեթանյահուի ձերբակալության օրդերի հրապարակումից մեկ օր անց։

Որպես Միջազգային քրեական դատարանի հիմնադիր անդամ՝ Հունգարիայից պահանջվում է ձերբակալել և արտահանձնել այն անձանց, ում ձերբակալության վճիռ է արձակել դատարանը։   Սակայն Օրբանը վճռի հրապարակումից հետո այն անվանել է բացարձակապես անընդունելի:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ծովափնյա սեքսի «նվերները»

Ինչպես է Պուտինը զարմացրել Թրամփին հեռախոսազրույցի ժամանակ. CNN

Մենք վերջերս վերականգնեցինք «Իրևանի ղազիաթը» և հուսով ենք, որ մենք կգնանք այդ հողերը, կվերականգնենք մեր տաճարները, սրբավայրերը, մզկիթները․ Փաշազադե

«Համբալի» գործով Տիգրան Ավինյանի հայրը պարտվեց դատարանում

Երբ չեք գիտակցում, թե ինչ է կատարվում ձեր ներսում, դրսից դա ճակատագիր է թվում

«Լիվերպուլը» ՃՏՊ-ում զոհված Ժոտայի ընտանիքին կփոխանցի ֆուտբոլիստի 2 տարվա աշխատավարձը

Վիճաբանություն Վանաձորի սաունաներից մեկում. ոստիկանները որոնում են «Կարատեիստ Արսենին»

Մոսկվայի մի շարք շրջաններում օդային տարածքը սահմանափակվել է. Շերեմետևոյից թռիչքներ ժամանակավորապես չեն իրականացվում

«Գալու է նաև տժժալու ժամանակը». Գագիկ Սուրենյան

3 երիտասարդ դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց

ՈւԵՖԱ-ն տուգանել է «Չելսի»-ին և «Բարսելոնա»-ին

Մոսկվայի և Բաքվի միջև սրվող հակամարտության ֆոնին Ադրբեջանում մասոնների հավաք է տեղի ունեցել. Աբաս Ջումա

ՌԴ ՆԳՆ-ն պարզաբանել է, թե ինչու ռուսաստանյան անձնագրերում չկա «ազգություն» սյունակը

ՀՀ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Երևանում Ռուսաստանի դեսպանին

Պուտինը պրոֆեսիոնալ է. Թրամփ