Ադրբեջանական դիրքերից կրակոցներ են արձակվել Սյունիքի Խոզնավար ու Խնածախ գյուղերի ուղղությամբ․ «Sputnik Արմենիա»
Ապրիլի 27, 2025

Ադրբեջանական դիրքերից կրակոցներ են արձակվել Սյունիքի Խոզնավար ու Խնածախ գյուղերի ուղղությամբ․ «Sputnik Արմենիա»

Սյունիքի մարզի Խոզնավար և Խնածախ գյուղերում այս գիշեր կրկին կրակոցներ են լսվել։

Խոզնավարում կրակահերթերը լսվել են գիշերվա ընթացքում մի քանի անգամ՝ 22։30-ից սկսած։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց գյուղի վարչական ղեկավար Վահան Զաքյանը։ Ադրբեջանական դիրքերից արձակված կրակոցները ոչ գյուղի, ոչ էլ հայկական դիրքերի ուղղությամբ չեն եղել. օդ են կրակել։

«Կրակոցներն ինտենսիվ էին, մի քանի անգամ են կրակել․ մեկը երեկոյանը 10 անց կեսին մոտ, հետո 12 անց կեսի մոտերքում ու ավելի դեպի լուսադեմ»,- նշեց Զաքյանը։

Նա հավելեց, որ արդեն մի 2 օր էր՝ կրակոցներ չէին լսվում։

Խնածախում կրակահերթերը լսվել են գիշերը մոտ 2-ից սկսած՝ կրկին մի քանի անգամ։ Այստեղ ևս կրակոցները գյուղի ուղղությամբ չեն արձակվել, մեզ հետ զրույցում հայտնեց բնակիչներից մեկը։

2 գյուղերում էլ նշում են, որ բնակիչների շրջանում խուճապ չկա, հիմա իրավիճակը հանգիստ է, մարդիկ իրենց բնականոն առօրյայով են զբաղված։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

150-ից ավելի փրկարարներ ու 40 պարեկներ որոնում են Հրազդան գետն ընկած անչափահաս աղջկան

Սա վճռորոշ ու կարևոր շաբաթ է Ուկրաինայի համար. Ռուբիո

Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 36-ի

Պակիստանում չեն բացառել Հնդկաստանի դեմ ռազմական գործողություն սկսելը

ՀԱՄԱՍ-ը բաց է Գազայում հրադադարի համաձայնագրի համար. Թուրքիայի արտգործնախարար

Գրենլանդիայի վարչապետը հայտարարել է, որ կղզին պատրաստ է ԱՄՆ-ի հետ համագործակցության

Ամերիկյան ռազմական և առևտրային նավերը պետք է անվճար անցնեն Պանամայի և Սուեզի ջրանցքներով. Թրամփ

Իրանում ապրիլի 28–ը համազգային սգի օր է հայտարարվել

Իրանում ողբերգության առումով կա մի շատ ուշագրավ «կնիք»․ Հակոբ Բադալյան

Պուտինը հրամայել է շտապ Իրան ուղարկել ԱԻՆ ինքնաթիռները

Դուք այստեղ չպետք է լինեք․ Թրամփը Մակրոնին՝ Զելենսկու հետ հանդիպման սկզբում

Հնդկաստանը հրթիռներ է փորձարկել Պակիստանի հետ հարաբերությունների սրման ֆոնին

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 27-ին

Պուտինը ցավակցել է Իրանի նախագահին. 1100 տուժած, 25 զոհ

Ուժի մեջ է մտնում կաթնամթերքի վաճառքի նոր կարգ. ՀՀ ԷՆ