Print this page

Նեթանյահուն ծրագրում է ապրիլի 7-ին Վաշինգտոնում հանդիպել Թրամփի հետ․ Axios

By Ապրիլի 05, 2025 47

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատրաստվում է ապրիլի 7-ին այցելել Վաշինգտոն, նա նախատեսում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել մաքսատուրքերը, իրավիճակը Գազայի հատվածում և Իրանում, հայտնում է Axios-ը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Վերջին անգամ Նեթանյահուն Թրամփի հետ հանդիպել է Վաշինգտոնում փետրվարի սկզբին: Հանդիպումից հետո Թրամփը հայտարարել էր Գազայի հատվածը «վերահսկողության տակ վերցնելու» ԱՄՆ-ի ծրագրերի մասին:

«Նեթանյահուն մտադիր է երկուշաբթի այցելել Սպիտակ տուն ։ Սպասվում է, որ մաքսատուրքերից բացի, օրակարգում կլինեն նաև Իրանը և Գազան»,-ասվում է պորտալի կայքում տեղադրված հրապարակման մեջ:

Rate this item
(0 votes)

Latest from Live24