ԵՄ-ն մտադիր է 1 մլրդ դոլարով տուգանել X սոցկայքին. NYT
Ապրիլի 28, 2025

ԵՄ-ն մտադիր է 1 մլրդ դոլարով տուգանել X սոցկայքին. NYT

ԵՄ կարգավորիչները «լուրջ պատժամիջոցներ» են ծրագրում X սոցիալական ցանցի (նախկինում՝ Twitter) դեմ, որը պատկանում է Իլոն Մասկին՝ ապատեղեկատվության և անօրինական բովանդակության դեմ օրենքները խախտելու համար։ Քննարկվող միջոցների թվում է խոշոր տուգանքը, որը կարող է գերազանցել մեկ միլիարդ դոլարը, Առաջին լրատվականի փոխանցմամբ՝ հաղորդում է The New York Times-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Այս կերպ, ըստ պարբերականի, եվրոպական կարգավորիչները հույս ունեն մյուս ընկերություններին հետ պահել օրենքը խախտելուց:

Նշվում է, որ X-ի համար հնարավոր տուգանքը կարող է է՛լ ավելի «մեծացնել լարվածությունը» ԵՄ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններում, քանի որ պատժամիջոցների թիրախը նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր խորհրդականներից մեկն է։ Սպասվում է, որ տուգանքի մասին կհայտարարվի 2025 թվականի ամռանը։

Տուգանքից բացի, եվրոպական կարգավորիչները X-ից կպահանջեն կատարել «արտադրանքի փոփոխություններ»: Սակայն չի նշվում, թե կոնկրետ ինչ փոփոխություններ են քննարկվում։

NYT-ի զրուցակիցները նշել են, որ ԵՄ-ն և X-ը դեռ կարող են համաձայնության գալ, եթե սոցիալական ցանցը համաձայնի փոփոխություններ կատարել իր քաղաքականությունում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. ԱՄՆ դեսպանատուն

Պուտինը շնորհավորել է հրամանատաներին Կուրսկի ազատագրման կապակցությամբ

150-ից ավելի փրկարարներ ու 40 պարեկներ որոնում են Հրազդան գետն ընկած անչափահաս աղջկան

Սա վճռորոշ ու կարևոր շաբաթ է Ուկրաինայի համար. Ռուբիո

Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 36-ի

Պակիստանում չեն բացառել Հնդկաստանի դեմ ռազմական գործողություն սկսելը

ՀԱՄԱՍ-ը բաց է Գազայում հրադադարի համաձայնագրի համար. Թուրքիայի արտգործնախարար

Գրենլանդիայի վարչապետը հայտարարել է, որ կղզին պատրաստ է ԱՄՆ-ի հետ համագործակցության

Ամերիկյան ռազմական և առևտրային նավերը պետք է անվճար անցնեն Պանամայի և Սուեզի ջրանցքներով. Թրամփ

Իրանում ապրիլի 28–ը համազգային սգի օր է հայտարարվել

Իրանում ողբերգության առումով կա մի շատ ուշագրավ «կնիք»․ Հակոբ Բադալյան

Պուտինը հրամայել է շտապ Իրան ուղարկել ԱԻՆ ինքնաթիռները

Դուք այստեղ չպետք է լինեք․ Թրամփը Մակրոնին՝ Զելենսկու հետ հանդիպման սկզբում

Հնդկաստանը հրթիռներ է փորձարկել Պակիստանի հետ հարաբերությունների սրման ֆոնին

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 27-ին